Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում ևս մեկ մրցաշրջան սպասել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, եթե թիմը որոշի շարունակել համագործակցությունը Լուի վան Գալի հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ Վան Գալն աշխատի «մանկունյանցիներ»-ի գլխավոր մարզչի պաշոնում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, իսկ Մոուրինյոն թիմի ղեկն ստանձնի 2017 թվականին:
Daily Mail-ի տեղեկություններով՝ պորտուգալացին չի պատրաստվում սպասել, և եթե «Յունայթեդ»-ը շարունակի համագործակցությունը Վան Գալի հետ, ապա Մոուրինյոն ամռանն այլ թիմ կգլխավորի:









































