Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին ուղղված թուրքական հրետանու հարվածներից ոչնչացել են ահաբեկչական կազմակերպության 20 անդամներ՝ հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի զինուժը սկսել է ռմբակոծել ԴԱԻՇ-ի դիրքերը՝ ի պատասխան Սիրիայի տարածքից թուրքական Քիլիս նահանգի ուղղությամբ արձակված կրակի, որը 1 մարդու կյանք է խլել, կան մի քանի վիրավորներ։










































