Հյուսիսային Իռլանդիայում G8-ի գագաթնաժողովի անցկացմանը զուգադիպած բողոքի ակցիայի ժամանակ Լոնդոնում ձերբակալվել են տասնյակ մարդիկ: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Ցույցը խաղաղ է սկսվել, սակայն հետո ցուցարարների խումբը փորձել է փակել Լոնդոնի գլխավոր առևտրական փողոցները, ինչն էլ հանգեցրել է ոստիկանության հետ բախումներին:
Սովորաբար գլոբալիզացիայի դեմ ակցիաները տեղի են ունենում գագաթնաժողովի կայանալիք վայրում: Սակայն շատ բարդ կլիներ հասնել Հյուսիսային Իռլանդիայի Էնիսքիլեն քաղաք, քանի որ այնտեղ չկա խոշոր օդանավակայան: Ուստի հակագլոբալիստները ցույցն իրականացրել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:











































