Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրծքին ամրացրել է Գեորգիևյան ժապավեն։ Երեկ սուրբ Պետրոսի հրապարակում հովվապետին ժապավենը նվիրել է Կոմունիստական կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Պավել Դորոխինը՝ շնորհավորելով նրան առաջիկա Հաղթանակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ես Պապին ասացի, որ 5 օրից մեզ մոտ մեծ տոն է՝ Հաղթանակի օրը, և նվիրեցի նրան հուշամեդալ Հաղթանակի 70-ամյակի առիթով»,- նշել է նա։
Պատգամավորը նշել է, որ խնդրել է Ֆրանցիսկոսին ի նշան զորակցության՝ կրել ժապավենը։
Նրա խոսքով՝ երբ ինքը մոտեցել է Պապին, վերջինս նրան ռուսերենով շնորհավորել է Հիսուսի հարության տոնի առիթով։














































