Բելգիական De Halve Maan գարեջրատան սեփականատեր Կսավյե Վանեստը որոշել է իրականացնել իր երազանքը և գարեջրատնից մինչև գործարան կառուցել գարեջրատար, հայտնում է The Wall Street Journal-ը:
Գարեջրատարի երկարությունը կազմում է 3.22 կմ, խողովակի թողունակությունը ժամում 1.5 հազար գալոն գարեջուր է, կամ 6819 լիտր: Գարեջրի մղման արագությունը կազմում է 19 կմ/ժամ:
Այդ նախագծի իրականացումը Վանեստի վրա նստել է 4 միլիոն եվրո:









































