Deep Space Industries տիեզերական սթարթափը հայտարարել է Լյուքսեմբուրգի կառավարության հետ «տիեզերական» լեռնաարդյունահանման միասնական նախագծի սկսման մասին, որի շրջանակներում ընկերության ինժեներները կկառուցեն Prospector-X զոնդը` ապագա զոնդ-«հանքափորների» նախատիպը և այն մոտակա ժամանակներս կուղարկվի Երկրի ուղեծիր, հայտնում է DSI-ի կայքը:
Լյուքսեմբուրգի կառավարությունը և Deep Space Industries-ի ղեկավարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում ընկերության ինժեներները, գիտնականների և Լյուքսեմբուրգի համալսարանի աշխատակիցների հետ համագործակցությամբ, կկառուցեն Prospector-X զոնդը:











































