Դեռևս հունիսի 7-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Փակ շուկայի տարածքում: Դրանք իրականացվել են Փակ շուկայի ծավալից դուրս բազմահարկ շինության կառուցումը կանխելու նպատակով:
Այսօր «Առաջին լրատվական»-ը եղավ Փակ շուկայի տարածքում և նկարահանեց շինարարական աշխատանքները: Բացի վերևի հատվածից, շինարարությունը շուկայի տարածքում շարունակվում է: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին, որ չեն հավատում, թե շուկան կվերականգնվի. «Ասում են՝ տարածքում շուկա են բացելու, ես չեմ հավատում: Առաջ նորմալ շուկա էր, անգամ զբոսաշրջիկներն էին գալիս, հիմա ոչինչ չեն թողել»:
Մեկ այլ բնակիչ ասաց, որ նույն կերպ ուզում են Հանրապետության հրապարակը քանդել:
Մեր հարցերին քաղաքացիներից մի քանիսն էլ պատասխանեցին, որ տեղյակ չեն, թե ինչ են ուզում կառուցել տարածքում:
Մանրամասները դիտեք տեսանյութում:







































