Ռուսաստանը, ով պատժում է սեփական գաղտնիքները գաղտնազերծողներին, որպես քաղաքական ապաստան այնքան էլ հարմար չէ ամերիկացի ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի համար: Այս մասին հաղորդում է The Christian Scinece Monitor-ը: Պարբերականը նշում է, որ ծրագրավորողը պատրաստվում է տեղափոխվել այնպիսի երկիր, որը կիսում է իր արժեքները:
Իսկ Ռուսաստանը նման երկրների թվին չի պատկանում, քանի որ Մոսկվան խիստ միջոցներ է կիրառում ոչ առևտրային կազմակերպությունների դեմ, հայտնի փորձագետներին ստիպում է լքել երկիրը և ընդդիմադիրների համար «ցուցադրական գործընթացներ» է կազմակերպում:







































