Հունիսի 11-ին՝ ժամը 21:14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցի թիվ 2 տանը տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն` առանց հրդեհի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք հրդեհի բռնկումով` առանց պայթյունի:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է դուռ և գազի բալոն (3 կգ):









































