Monday, 06 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Զիդանի ու Պելեգրինիի հետխաղյա մեկնաբանությունները

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»(1:0) խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչներն անդրադարձել են հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը, առավելության հասնելով նվազագույն հաշվով, նվաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր, որտեղ բաղձալի տիտղոսի համար պայքարելու է մադրիդյան մյուս թիմի՝ «Ատլետիկո»-ի հետ:

«Բարդ էր լինելու՝ մենք հասկանում էինք, սակայն կարողացանք առաջ շարժվել: Կրիշտիանուն այսօր սովորականի պես էր: Ես գոհ եմ պաշտպանական գոտու բոլոր ֆուտբոլիստների խաղից: Մենք եզրափակիչում ենք, բայց դա դեռ տիտղոս չէ:

Սա իսկապես կարևոր օր է մեզ համար: Ես երջանիկ եմ, բայց ոչ այնքան ինձ համար, որքան ֆուտբոլիստներիս, ովքեր հիանալի աշխատանք կատարեցին: Կիսաեզրափակիչներում միշտ էլ բարդ է, բայց եզրափակիչ դուրս գալն է կարևորը:

Հասկանում ենք, որ մայիսի 28-ին մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում, սակայն հիմա պետք է հանգստանանք ու մտածենք կիրակի կայանալիք խաղի մասին: Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի ֆուտբոլիստներ մարզելու հնարավորություն ունեմ: Նրանցից յուրաքանչյուրն ինձ համար կարևոր է: Պետք է շարունակենք աշխատել միասին ու հավատել, որ կարելի է կրկնել հաջողությունները: Այսօր մենք դա արեցինք:

Այո՛, ես մարզիչ եմ, և որոշ բաներ պայմանավորված են նաև ինձնով, բայց հիմնական գործառույթը ֆուտբոլիստներն են կատարում, իսկ ինձ խաղը վայելելու հնարավորություն են տալիս: Ես երջանիկ եմ՝ տեսնելով այն, թե ինչպես են նրանք աշխատում: Հարկավոր է յուրաքանչյուր օր ապրել լիարժեք, քանի որ այն կարող է վերջինը լինել մեզ համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Զիդանի խոսքը:

«Մեզ չբավարարեց Սիլվայի ու Նասրիի բացակայությունը, իսկ Տուրեն նոր է ապաքինվել վնասվածքից: Կարծում եմ՝ թիմերից և ոչ մեկը չարժանացավ եզրափակիչին: Երկու թիմերի կողմից էլ ջանքերը շատ էին, ֆուտբոլը՝ քիչ: Երկու խաղն էլ անցավ հավասար պայքարում: Նրանց պաշտպանությունն ավելի ուժեղ էր, քան հարձակումը:

Իհարկե, եթե եզրափակիչում չես, ուրեմն՝ բաց ես թողել հնարավորությունը: Մենք մրցում էինք ուժեղ թիմի դեմ, բայց չեմ կարծում, թե նրանք ինչ-որ բանով առավել էին մեզնից: Ուղղակի մեզ հաջողությունը չժպտաց: Փորձեցինք, բայց չեղավ: Չեմ կարծում, թե «Ռեալ»-ն այս երկու խաղերի արդյունքում ապացուցեց, որ ուժեղ է «Սիթի»-ից:

Յուրահատուկ մրցաշրջան էր մեզ համար, քանի որ մենք կարողացանք հասնել մինչև կիսաեզրափակիչ, իսկ դա շատ կարևոր էր թիմի համար: Մենք շարունակելու ենք պատրաստվել ու պայքարել մեր հաջորդ շանսի համար: Այս թիմը միշտ պետք է ձգտի եզրափակիչի:

Եզրափակիչում ֆավորիտ չկա. «Ատլետիկո»-ն շատ ուժեղ է, իսկ «Ռեալ»-ում այնպիսի ֆուտբոլիստներ կան, որ կարող են մի քանի րոպեում ամեն ինչ ոտքից գլուխ շուռ տալ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Մանուել Պելեգրինիի խոսքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում