Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ հաստատվում է Ջանեթ Ջեքսոնի հղիության մասին լուրը, ով մոտավորապես երկու շաբաթից կդառնա 50 տարեկան:
Մայքլ Ջեքսոնի քույրը և նրա ամուսինը՝ Կատարից միլիարդատեր Ուիսամ Ալ Մանը, սպասում են իրենց առաջնեկին: Նորությունը մամուլին հաստատել է ոմն ստուգված աղբյուր:
Երգչուհու հղիության մասին լուրերը տարածվել էին մոտ մեկ ամիս առաջ:
Այն ժամանակ երգչուհին իր թվիթերյան էջում գրել էր, որ դադարեցնում է համաշխարհային շրջագայությունը՝ կապված բժիշկների խորհուրդների հետ, որոնք իրեն խորհուրդ են տվել դադար տալ ու հանգստանալ. «Ես ու ամուսինս որոշել ենք կենտրոնանալ մեր ընտանիքի վրա»:
Հաղորդվում է, որ Ջանեթ Ջեքսոնն ամուսնացած է արդեն երրորդ անգամ: Նրա ներկայիս ամուսինը, որի հետ նա ամուսնացել է 2012 թվականին, իրենից 8 տարով փոքր է:











































