Օքսֆորդի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ վիրտուալ իրականությունը կարող է օգնել որոշ հոգեկան հիվանդությունների բուժմանը: Այս մասին հայտնում է BBC-ն: Այդ մասին հետազոտությունը նկարագրված է British Journal of Psychiatry պարբերականում:
Վիրտուալ իրականության օգնությամբ բժիշկները հիվանդներին կարող են ցույց տալ, որ իրավիճակը, ինչից նրանք վախենում են, իրականում անվտանգ է: Օրինակ՝ դա կօգնի պարանոյան բուժելիս, որի սուր արտահայտված ձևերով տառապում է Մեծ Բրիտանիայի բնակչության 1-2%-ը:











































