ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գոհունակություն է հայտնել, որ Ուկրաինան սկսել է ավելի քիչ գազ գնել Ռուսաստանից՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք օգնեցինք Ուկրաինային կրճատելու կախվածությունը Ռուսաստանից գազի ոլորտում։ Անցած ձմռանն առաջին անգամ Ուկրաինան ավելի շատ բնական գազ է ստացել Եվրոպայից, քան Ռուսաստանից։ Դա ցույց է տալիս, թե ինչ կարելի է անել որոշակի ռազմավարության իրագործման դեպքում»,- ասել է Քերին։
Կիևը դադարեցրել է գազի գնումը Ռուսաստանից 2015 թվականի նոյեմբերի 25-ին։ Ուկրաինան շարունակում է տարանցիկ գազ գնել ԵՄ-ում՝ հայտարարելով, որ դրա գինն ավելի ցածր է։ «Նավթոգազը» մարտի վերջին հայտարարել է, որ չի ծրագրում վերսկսել գազի գնումը «Գազպրոմից» 2016 թվականի ապրիլի 1-ից՝ անշահավետ գնի պատճառով, սակայն բաց է մնում գազի գնի վերաբերյալ բանակցությունների համար։





































