Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բնակչուհի Լո Մեյչժենը մահացել է 127 տարեկան հասակում: Այդ մասին տեղի լրատվամիջոցներին հաղորդել են հանգուցյալի հարազատները:
«Նա 127 տարեկան էր: Դա անսպասելի չէր նրա տարիքի համար»,- ասել է նրա թոռը:
1885-ին ծնված Լո Մեյչժենն ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է Գուանսի-Չժուանսկ գյուղում: Չինական իշխանությունները հավաստի են համարում տեղեկություններն այն մասին, որ կինը 127 տարեկան է եղել, երբ մահացել է: Դրա հետ մեկտեղ, միջազգային կազմակերպությունները չեն կիսում Չինաստանի պաշտոնական անձանց կարծիքը կնոջ տարիքի մասին:
Ներկա դրությամբ մոլորակի ամենատարեց տղամարդ համարվում է ճապոնացի Դզիրոեմոն Քիմուրը: Նա 116 տարեկան է:
Ամենատարեց կին համարվում է ֆրանսուհի Ժաննա Քալմանը: Նա 122 տարեկան է:







































