Ոստիկանությունը պայթյունից հետո տարհանել է Ատլանտայի օդանավակայանի սպասասրահում գտնվող մարդկանց, հաղորդում է տեղի CBS հեռուստաալիքը, որի տեղեկություններով՝ պայթյունից հետո չի եղել ո՛չ ծուխ, ո՛չ կրակ:
Էլեկտրականությունը սպասասրահում անջատվել է: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ատլանտայի «Հարթֆիլդ-Ջեքսոն» օդանավակայանն ամենածանրաբեռնվածն է աշխարհում, իսկ 2012 թ. այն ընդունել է ավելի քան 95 մլն ուղևորի:







































