«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանն իր համար լավագույնն է ակումբում։ Դարպասապահն օրեր առաջ երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Յունայթեդ»-ի լավագույն ֆուտբոլիստ։
«Սա իմ լավագույն մրցաշրջանն է «Յունայթեդ»-ում։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին։ Գիտենք, որ նրանք լավագույններից են ամբողջ աշխարհում»,- Դե Խեայի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 5-րդ տեղը։ Մայիսի 21-ին թիմն Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում ուժերն է չափելու «Քրիսթալ Փելաս»-ի հետ։







































