Իրանի նախկին նախագահ Մուհամադ Հաթամին կոչ է արել քվեարկել երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանիի օգտին՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ես իմ ձայնը կտամ Հասան Ռուհանիին և իմ համախոհներին, մասնավորապես՝ բարեփոխման թևի կողմնակիցներին: Կոչ եմ անում սատարել Ռուհանիի թեկնածությունը»,- ասել է նա:
Նա համոզմունք է հայտնել, որ Ռուհանիի թեկնածությունը արժանի հնարավորություն է՝ հասնելու ցանկալի արդյունքների իրանցիների համար, որոնց համար միևնույն չէ իրենց երկրի ճակատագիրը:
Իրանի նախկին փոխնախագահ Մուհամադ Ռեզա Արեֆը, որը ներկայացնում է բարեփոխումների թևը, այսօր հանել է նախագահի իր թեկնածությունը:











































