Քորնուելի դքսուհի Կամիլան դարձել է Շոտլանդիայի Աբերդինի համալսարանի առաջին կին ռեկտորը՝ հայտնում է The Daily Mail-ը:
Թերթը նկատում է, որ նա նման պատվի արժանացած առաջին կինն է: Ավելի վաղ բրիտանական թագավորական ընտանիքի ոչ մի անդամ չի զբաղեցրել նման պաշտոն:
Կամիլայի ընտրության մասին հայտնի դարձավ փետրվարին, սակայն պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել միայն այժմ: Միջոցառման ժամանակ Կամիլան խոստովանել է, որ շատ զգացված է նման որոշման համար և դա մեծ պատիվ է համարում:
Դքսուհին հույս է հայտնել, որ բուհի ղեկավարության հետ ինքը կկարողանա համալսարանի համար ապահովել մեծ ապագա, ինչպիսին եղել է նրա անցյալը:








































