Twitter ընկերության բաժնետոմսերը կտրուկ էժանացել են։ Նյու Յորքի ֆոնդային բորսայում երեքշաբթի դրանց արժեքն իջել է 3%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 13.9 դոլարի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դա նվազագույն արժեքն է, որին ընկերության բաժնետոմսերը հասել են 2013 թվականի նոյեմբերից, երբ Twitter-ը դուրս է եկել բորսա։
Փորձագետների գնահատականով՝ միայն այս տարի Twitter-ի բաժնետոմսերն էժանացել են 39%-ով, իսկ ընդհանուր առմամբ ընկերության ողջ պատմության մեջ՝ ավելի քան 65%-ով։
Այս տարվա հունվարին ընկերությունից հեռացել են 4 փոխնախագահներ։ Ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հեռացումները հաջորդել են նոր օգտատերերի թվի աճի տեմպերի անկումը կասեցնլու ընկերության ղեկավարության փորձերի ձախողմանը։
Միկրոբլոգների ցանցի ակտիվ օգտատերերի թիվը ներկայում կազմում է մոտ 320 մլն մարդ։
2015 թվականի արդյունքներով ընկերության եկամուտը հասել է 2.2 մլրդ դոլարի։ Այս տարվա մարտին ընկերությունը դարձել է 10 տարեկան։











































