Բրիտանացի դերասան Ռորի Քիները հնարավոր է դառնա Doctor Who սերիալում (1963 թ.) բժշկի հաջորդ դերակատարը: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով BBC հեռուստաընկերության աղբյուրին:
Պարբերականի տեղեկություններով՝ ներկայում բժշկի դերով հանդես եկող Մեթ Սմիթը գիտաֆանտաստիկ սերիալը կլքի 2013-ի վերջին: Աղբյուրը Քիների ընտրությունը անվանել է իդեալական, և հայտնել է, որ դերասանը շուտով կընդունի առաջարկը:
BBC-ն դեռևս չի հաստատել նրա թեկնածությունը, այնուհանդերձ՝ բրիտանացու թեկնածության համար բուքմեյքերները դադարել են խաղադրույքներ ընդունել:
Հեռուստաընկերության ղեկավարությունը սերիալի գլխավոր դերում թեկնածությունը կհաստատի մինչև ամառվա վերջ: Աշնանը կսկսվեն նոր եթերաշրջանի նկարահանումները:











































