Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը հաղթանակով մեկնարկեց Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում սկսված 2-րդ «Մեծ Եվրոպա» մրցաշարում:
Հաղթանակով մեկնարկեցին նաև Ավետիք Գրիգորյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը, Դավիթ Պառավյանը:
Մրցաշարը կկայանա հունիսի 10-18-ը: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:







































