Կալիֆոռնիա նահանգի Սոմոն քաղաքում այրվել է լիմուզին, որում գտնվել են իրենց ընկերուհու ծննդյան տոնին ուղևորվող գեղեցիկ հագնված տատիկներ՝ հայտնում է Contra Costa Times-ը:
Դեպքի հետևանքով կանայք չեն տուժել:
Ոստիկանությունը կատարվածի առթիվ անցկացնում է հետաքննություն:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ իրենք չեն կարծում, որ հրդեհի առաջացման պատճառը դիտավորությունն է: Ընդ որում՝ լիմուզինի տերը նկատել է, որ հրդեհի առաջացման պատճառը ավտոմեքենայի անսարքությունն է:
Մոտ 90 տարեկան տատիկները իրենց հիվանդապահների ուղեկցությամբ ուղևորվում էին՝ մասնակցելու իրենց 96-ամյա ընկերուհու ծննդյան տարեդարձին: Հիվանդապաներն են զգացել ծխի հոտը և ծերերին օգնել իջնելու մեքենայից՝ մինչ հրդեհի տարածումը:











































