Monday, 29 04 2024
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը

Ղարաբաղյան «փակ ակումբ» ներքաղաքական կյանքում

Անհերքելի է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ապրիլյան բեկումն իր անխուսափելի ազդեցությունն է թողել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Կարելի է քննարկել այդ ազդեցության սուբյեկտիվ և օբյեկտիվ դրսևորումների հարաբերակցությունը, սակայն դրանից, իհարկե, նոր իրողությունն ինքնին չի փոխվելու: Եվ այդ նոր իրողության առանցքային սպասումներից կամ հավանական միտումներից մեկը կարող է լինել վերադասավորումների նոր գործընթացը, որ կարող է տեղի ունենալ ներքաղաքական կյանքում:

Արդեն իսկ այսօր ակնհայտ է, որ տեղի է ունենում, այսպես ասած, պլանների փոփոխություն, և որոշ ուժեր, որոնք մինչ այդ կարծես թե դասվում էին անխուսափելի աութսայդերների շարքը, այսօր հավակնում են լինել ներքաղաքական թրենդի առաջատարներ: Մասնավորապես, խոսքը առաջին և երկրորդ նախագահների մասին է, որոնցից մեկը անմիջականորեն է մտել ակտիվ պրոցեսի մեջ, մյուսը՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջոցով:

Եվ ակնհայտ է մի բան, որ երկուսի դեպքում էլ առանցքային շարժիչը ոչ թե ներքին իրավիճակն է, այլ Ղարաբաղյան հարցը, հաշվի առնելով այն, որ թե՛ առաջին և թե՛ երկրորդ նախագահներն ըստ էության այդ հարցի, այսպես ասած, հայաստանյան «փակ ակումբի» եզակի անդամներից են: Այդ ակումբի անդամները, իհարկե, չափազանց քիչ են, և դրանում ներգրավվածները երեք նախագահներն են, և արտգործնախարարներից էլ անգամ ոչ բոլորը, նկատի ունենալով այն, որ հարցով երկար ժամանակահատվածում զբաղվել է երևի թե միայն Վարդան Օսկանյանը, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում արտգործնախարարները փոխվել են հաճախակի, և այդ ֆունկցիան իրականում երևի թե ավելի շատ կատարել է Տեր-Պետրոսյանի խորհրդական Լիպարիտյանը, քան արտգործնախարարները:

Այսպիսով, Հայաստանում կարծեք թե ներքաղաքական կյանքում հնարավոր է արձանագրել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի պայմանական «փակ ակումբի» պայմանական անդամների ակտիվացում, ինչը բնականաբար փոխում է ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը: Այլ կերպ ասած՝ եթե նախկինում բավական ակտուալ էր հնչում երեք նախագահների եռանկյունին, ապա այսօր, ըստ էության, Հայաստանի ներքաղաքական զարգացումները փակվում են այլ ձևաչափի՝ Ղարաբաղյան գործընթացի «փակ ակումբի» շրջանակում:

Ներքաղաքական կյանքի մյուս սուբյեկտները կանգնում են երկընտրանքի առաջ. նրանք ստիպված են լինելու կա՛մ տեղավորվել այդ «ակումբի» այս կամ այն ներկայացուցչի ծրագրերի ներքո, կամ էլ ակումբի հետ մրցակցելու համար պետք է ձևավորեն համարժեք գործընթաց, որն անկասկած պետք է լինի ներկայիս թրենդի համատեքստում: Սակայն դա, իհարկե, բավական բարդ և պատասխանատու խնդիր է, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում այն տարիներ շարունակ եղել է բավարար չափով ուշադրության չարժանացած և չուսումնասիրված, և այժմ, իհարկե, մարդիկ, որոնք ի պաշտոնե չեն «տիրապետել» խնդրին, ունեն դրան «միանալու» լուրջ բարդություն թե՛ համարժեքության, թե՛ նաև ժամանակի առումով:

Դրան գումարվում է և այն, որ առկա է միջազգային լեգիտիմության խնդիրը: Դա իհարկե հստակ չէ նույնիսկ «փակ ակումբի» սուբյեկտների պարագայում, սակայն նրանց մոտ նաև այդ շանսն է ավելի մեծ, որովհետև նրանց դեպքում կա «կենսագրությունը», իսկ մյուսների պարագայում առկա թրենդի համատեքստում այն դեռ պետք է գրվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում