Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության և դատախազության մարմինների աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել Զաքաթալայի շրջանում:
Դրա ժամանակ ձերբակալվել են շրջանի բնակիչներ Էլշադ Մուսաևը, Աբաքար Գազիևը, Իսլամ Ագալարովը, Վուգար Ջաբրաիլով, Բաշիր Խամզաևը և Վագիֆ Պադարովը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ձրբակալվածները տարածաշրջանում տարածել են կրոնական անհանդուրժողականության գաղափարներ, շանտաժի և այլ բռնի մեթոդներով փորձել են քաղաքացիներին ներգրավել իրենց շարքերը, քայքայիչ գործունեություն են ծավալել բնակչության շրջանում:
Նրանց անձնական զննման ու խուզարկության ժամանակ հայտնաբերվել ու առգրավվել են երկու ինքնաձիգ, երկու ատրճանակ, 12 ձեռքի նռնակ, տարբեր տրամաչափի 31 փամփուշտ, 5 տրոտիլի պայթուցիկ, ինչպես նաև մեծ քանակությամբ արգելված կրոնական գրականություն: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:











































