Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի գործակալը բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալ»-ի ու կատալոնական «Բարսելոնա»-ի հետ։ Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն։
Կուրտուան անձամբ է թիմի ղեկավարությանը տեղեկացրել, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։
Դարպասապահը նախընտրում է համալրել «Բարսելոնա»-ի կազմը։ Կատալոնական ակումբից կարող է հեռանալ գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը։










































