Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը «Լեսթեր»-ին և թիմի իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերիին շնորհավորել է Անգլիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ։
Բուֆոնը Ռանիերիի գլխավորությամբ «Յուվենտուս»-ում խաղացել է 2007-09թթ։
«Շնորհակալություն, վարպետ։ Դուք մարդկանց ցույց տվեցիք, որ կարելի է սպասել անգամ 100 տարի, բայց չի կարելի դադարել երազել։ Դա սպորտի ու կյանքի իսկական կախարդանք է։ Սրտանց շնորհավորում եմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բուֆոնը։










































