Եվրահանձնաժողովն իր գարնանային տնտեսական կանխատեսման մեջ բարձրացրել է 2016 թվականի համար Brent նավթի միջին գնի գնահատականը մոտավորապես 15 տոկոսով՝ մեկ բարելը 35.8-ից հասցնելով 41.07 դոլարի։ 35.8 դոլարի կանխատեսում արվել էր ձմռանը։ Այս մասին հայտնի է դառնում Եվրահանձնաժողովի փաստաթղթից՝ հայտնում է RIA Novosti-ն։
2017 թվականի համար կանխատեսումը նույնպես զգալիորեն բարձրացվել է՝ 42.5 դոլարից 45.95 դոլարի։
Եվրահանձնաժողովը նշում է, որ «սև ոսկու» համաշխարհային պաշարների բարձր աճին առնչվող մտավախությունները հավանաբար կշարունակեն ճնշում գործադրել նավթի գնի վրա։