Ըստ իտալական մամուլում հայտնված տեղեկատվության՝ Ֆրեդի Գուարինը կլքի «Ինտեր»-ը, քանի որ թիմի նոր գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին ակնկալիքներ չունի խաղացողից: Սակայն ինչպես տեղեկացնում է Futbol Total-ին, խաղացողը հերքել է շրջանառվող լուրերը:
«Ես չեմ պատրաստվում հեռանալ «Ինտեր»-ից: Կշարունակեմ իմ կարիերան «Ջուզեպե Մեացա»-ում: Ինձ ամեն բան դուր է գալիս Միլանում, շատ բան եմ սովորել՝ հանդես գալով «ներաձուրիներ»-ի կազմում: Ցանկանում եմ ամրագրել իմ տեղն այս հանճարեղ ակումբի պատմության մեջ», հայտարարել է 26-ամյա կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Գուարինը «Ինտեր» է տեղափոխվել 2012 թվականի հունվարին՝ «Պորտու»-ից: Անցած մրցաշրջանում Ֆրեդին անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ:








































