ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի նյութերով: Գործը հարուցվել է` Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:Այս մասին հայտնել են ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն ապրիլի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:









































