Չիկագոյի արվարձաններից մեկում գտնվող դպրոցում սովորում է 24 զույգ երկվորյակ: Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, ուսումնական հաստատության ղեկավարն արդեն հայտ է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքին ու մոտ ապագայում «ձեռքբերումը» պաշտոնապես կգրանցվի:
48 երեխաներից 3 զույգը տղաներ են, 11-ը՝ աղջիկներ, 10-ը՝ խառը, հայտնում է ITAR-TASS-ը:
Համաձայն վիճակագրության՝ ԱՄՆ-ում 1000 նորածնին բաժին է ընկնում մոտ 33 երկվորյակ:











































