Starslife.ru-ի փոխանցմամբ՝ РЕТА կազմակերպությունը, որը պայքարում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ, կրկին հայտնվել է պատերազմի շեմին: Այս անգամ կազմակերպության ներկայացուցիչները մտադիր են պայքարել Prada նորաձևության ապրանքանիշի դեմ:
РЕТА-ն պահանջում է, որ նա հրաժարվի պայուսակներ ստեղծելու համար ջայլամի մաշկ օգտագործելուց: РЕТА-ն կենդանիների իրավունքների համար պայքարը փողոցներից տեղափոխելու է կոնֆերենց դահլիճներ:
Կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ վստահություն է հայտնվում, որ РЕТА-ն ի վիճակի կլինի ազդել ընկերության որոշումների վրա և կկարողանա վերջ դնել հանուն պայուսակների ջայլամների սպանությանը:
РЕТА-ն բացարձակապես վստահ է իր ճշմարտացիության մեջ: Ակտիվիստները հետաքննություն են անցկացրել Հարավային Աֆրիկայի ֆերմաներում և պարզել, թե ինչ արյունալի սպանդի են ենթարկվում մեկ տարեկան թռչունները՝ Prada-ի պայուսակների համար: Նրանց սպանում են էլեկտրաշոկով և կտրում գլուխները:







































