Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայանալիք «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը սպասարկելու է սլովենական մրցավարական անձնակազմը՝ Դամիր Սկոմինայի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Եզրային մրցավարներն են Յուրե Պրապրոտնիկն ու Ռոբերտ Վուկանը։ Չորրորդ մրցավարն է Բոյան Ուլը։ Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Մատեյ Յուգն ու Սլավկո Վինչիչը։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը կայանալու է մայիսի 4-ին՝ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում։ Առաջին խաղը Մանչեսթերում ավարտվել է 0։0 հաշվով։











































