Եգիպտոսը դիտարկում է բոլոր տարբերակները՝ վերացնելու սպառնալիքը, որը կարող է երկրի համար ներկայացնել Նեղոսի վտակներից մեկի վրա Եթովպիայի կողմից կառուցվելիք ամբարտակը՝ հայտարարել է երկրի նախագահ Մուհամմադ Մուրսին Նեղոսի ջրային ռեսուրսների վրա Եգիպտոսի իրավունքի պահպանմանն ուղղված ազգային համաժողովի անցկացման ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Դիտարկվում են այդ խնդրի լուծման բոլոր տարբերակները: Մենք պատերազմի կոչ չենք անում, սակայն և թույլ չենք տա ոչ մեկին սպառնալ մեր ջրային ռեսուրսների անվտանգությանը»,- ասել է նախագահ Մուրսին:
Իր ելույթի ժամանակ Մուրսին երկրի քաղաքական ուժերին կոչ է արել վերջ տալ բոլոր տարաձայնություններին և համախմբվել սպառնալիքի լուծման համար, որը նրա խոսքով՝ Եգիպտոսի համար ներկայացնում է Եթովպիայի կողմից կառուցվելիք «Ռենեսանս» ՀԷԿ-ը:
«Եթե Նեղոսից նույնիսկ մեկ կաթիլ պակասի, ապա դրան կփոխարինի մեր արյունը»,- ասել է Մուրսին:








































