Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը քննադատել է Չինաստանի առևտրային քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ Չինաստանն իրականացրել է «համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր գողությունը»՝ հայտնում է BBC-ն։
«Մենք չենք կարող այլևս Չինաստանին թույլ տալ բռնաբարել մեր երկիրը»,- հայտարարել է Թրամփը։
Թրամփը նախկինում էլ մեղադրել է Չինաստանին, որ այն նվազեցնում է յուանի փոխարժեքնը՝ իր ապրանքները համաշխարհային շուկաներում ավելի էժան ու գրավիչ դարձնելու համար։ Նրա խոսքով՝ չինական իշխանությունների քաղաքականությունը կործանում է ամերիկյան բիզնեսը և ոչնչացնում աշխատատեղերը։
Թրամփը խոստացել է ստիպել չինական իշխանություններին՝ հրաժարվել այդ պրակտիկայից։ Միլիարդատերն իր ընտրարշավի շրջանակում խոստանում է Չինաստանի հետ կնքել գործարքներ լավագույն պայմաններով։








































