Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե քաղաքում տեղի է ունեցել զինված հարձակում ոստիկանական բաժանմունքի վրա: Այս մասին գրում է Milliyet թերթը:
Նախնական տվյալներով՝ ոստիկանության շենքի դիմաց ուժեղ պայթյուն է որոտացել:
Հաղորդվում է, որ ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 1 զինծառայող, ևս 26-ը տուժել են:
Անվտանգության ծառայության աղբյուրի խոսքով՝ պայթյունի կազմակերպման մեջ կասկածվում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները՝ հայտնում է Reuters-ը:











































