Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Սաութհեմփթոն»-ն ընդունել էր «Մանչեսթեր Սիթի»-ին: Դաշտի տերերը 4:2 հաշվով առավելության հասան հակառակորդի նկատմամբ: «Սաութհեմփթոն»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սադիո Մանեն:
Նշենք, որ Մանուել Պելեգրինին իր թիմի համար ոչինչ չորոշող խաղում խաղադաշտ էր դուրս բերել երկրորդ կազմը:
Առաջիկա չորեքշաբթի օրը «քաղաքայիններ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում արտագնա հանդիպում են ունենալու Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Առաջին խաղը Մանչեսթերում ավարտվել է 0:0 հաշվով:
«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»՝ 4:2
1:0 Լոնգ (25′), 2:0 Մանե (28′), 2:1 Իխեանաչո (44′), 3:1, 4:1 Մանե (57′, 68′), 4:2 Իխեանաչո (78′)







































