Ներկայացնում ենք BaselWorld-2013-ի ցուցադրության ամենավառ նմուշները:
Hublot Antikythera Sunmoon ժամացույցներն իրենցից աստղագիտական օրացույց են ներկայացնում: Բանն այն է, որ դրանց սլաքները ցույց են տալիս ոչ միայն ժամերը և րոպեները, այլև արևի և լուսնի շարժումները, նրանց դիրքը միմյանց և աստղային համաստեղությունների նկատմամբ: Սովորական գլխիկը տեղադրված է աջ, իսկ ձախ կողմում արևային և լուսնային օրացույցների ցուցիչն է: Ժամացույցն, իհարկե, ունի նաև վայրկյանաչափ: Կթողարկվի նման ժամացույցների միայն 20 օրինակ:

TAG Heuer Carrera MikrotourbillonS ապրանքանիշը ներկայացրել է նոր՝ 2 տուրբինային առանց բալանսային սպիրալի ժամացույց: 2 մագնիսները բալանսային անիվին ստիպում են տատանվել մեծ հաճախականությամբ՝ ժամային մեխանիզմի բալանսը 12 գեգահերց է, իսկ մոդուլի առանձին բալանսը՝ 50 գեգահերց: Տուրբինների կամուրջները պատրաստված են վարդագույն ոսկուց:

Blancpain Le Brassus Tourbillion Carrousel: Այս ժամացույցներում գլխավոր մոդուլները տուրբին և կարուսել են, որոնք ժամերին օգնում են «դիմակայել» գրավիտացիային: Դրանք միմյանցից տարբերվում են նրանով, տուրբինի տուփիկը ժամային համակարգի արագության տուփի փոխանցման գլխավոր մասերից է:

Rolex Oyster Pepetual Lady-Datejust Pearlmaster: Rolex ժամերի այս տարվա սենցացիան կայանում է նրանում, որ թույլ է տալիս իր փայլուն թվատախտակին բառացիորեն նկարել ոսկե փոշով: Փայլը գեղեցիկ է այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջական է նրա մակերեսը: Եթե նույնիսկ այն մի աննշան քերծվի, այլևս արժեք չի ունենա:

Rado Esenza Touch: Սենսորային կորեկցիայով առաջին ժամացույցները ստացել են «iPhone ժամացույցներ մականունը»: Ժամացույցը ստեղծված է ինչպես սպիտակ, այնպես էլ սև կաղապարով: Մի քանի վայրկյան մատը պահելով 8 թվի վրա՝ դուք մեխանիկորեն թարմացնում եք սենսորը, իսկ հպվելով ձախ կողմին՝ փոխում եք ժամը ցույց տվող, աջ կողմին՝րոպեները մատնանշող սլաքների դիրքը:

Omega Sedna Gold: Ժամացույցը 75 տոկոսով պատրաստված է վարդագուն ոսկուց:









































