«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում նույնպես գլխավորելու է թիմը:
«Գիտեի, որ ամեն ինչ հենց այսպես է դասավորվելու: Գիտեինք, որ թիմի կառուցման գործընթացը տևելու է 3 տարի, չնայած՝ ես ցանկանում էի 2 տարվա պայմանագիր ստորագրել:
Ակումբը ցանկանում էր, որ մենք համագործակցենք 3 տարի: Այդպես էլ եղավ: Ես ստորագրեցի պայմանագիրը: Այնպես որ, հաջորդ մրցաշրջանում նույնպես ինձ կտեսնեք «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:





































