Մերլին Մոնրոյի մահից 51 տարի անց հայտնի են դարձել նրա կյանքի և մահվան նոր մանրամասներ:
Դրանց վերաբերող փաստաթղթերը պատկանում են այն ժամանակ հայտնի հոլիվուդյան մասնավոր խուզարկուներից մեկին՝ Ֆրեդ Օտաշին, ով մահացել է 1992-ին: Փաստաթղթերը հրապարակել է նրա դուստրը:
Խուզարկուն Մերլինի Լոս Անջելեսի բնակարանում գաղտնալսող սարք էր տեղադրել: Hollywood Reporter ամսագրում հրապարակված է այն ամենը, ինչ լսել է հետախույզը:
Օտաշը պնդել է. «Ես լսել եմ ինչպես է մահանում Մերլին Մոնրոն»: Նա ասել է, որ իր մահվան օրը՝ 1962-ի օգոստոսի 5-ին, Մոնրոն բուռն վեճեր է ունեցել Քենեդի եղբայրների հետ և զգացել է, որ «ձեռքից ձեռք է անցել, ինչպես մսի կտոր»:
«Նա բարձր բղավում էր, և նրանք փորձում էին հանգստացնել նրան: Մերլինն իր սենյակում էր, և Բոբին նրա դեմքը ծածկել էր բարձով, որպեսզի հարևանները չլսեն: Նա, վերջապես, հանգստացավ, և Բոբին լքեց տունը»,- ասվում է ձայնագրություններում:
Մերլինի մահվան մասին Օտաշն ավելի ուշ է իմացել:
Նշենք, որ այն ժամանակ Օտաշը Հոլիվուդի ամենահայտնի խուզարկուներից մեկն էր: Նա նույնիսկ Հոլիվուդում սեփական բյուրոն ուներ:











































