ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հետաձգել է երկուշաբթի օրը Իսրայել և Մերձավոր Արևելքի մյուս երկրներ կայանալիք այցը, որպեսզի մասնակցի Սիրիայի գրոհայիններին զենքի հնարավոր մատակարարման վերաբերյալ Սպիտակ տան քննարկումներին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նախագահ Բարաք Օբաման կարող է առանձին գրոհայինների խմբերի զենք մատակարարել արդեն այս շաբաթ: Քիչ հավանական է թվում տարածաշրջան ԱՄՆ-ի՝ օդուժ ուղարկելը՝ Սիրիայում ոչ թռիչքային գոտի ապահովելու համար:
Աղբյուրը հայտարարել է նաև, որ Սպիտակ տունն իբր թե սկսել է քննարկել Սիրիա զենք մատակարարելը, քանի որ անհանգստացած է պաշտոնական Դամասկոսի հաջողություններով՝ ապստամբների դեմ պայքարում:









































