Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը Թուրքիայի համար եկամտի լուրջ աղբյուր է, ինչպես նաև շատ հեղինակավոր նախագիծ՝ հայտարարել է BP ընկերության (նախագծում ունի 30.1 տոկոս բաժնեմաս) Թուրքիայի հարցերով փոխնախագահ Հական Թյուրքերը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Թյուրքերի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը Թուրքիայի համար շատ կարևոր նախագիծ է:
Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով օրական անցնում է աշխարհում արդյունահանված նավթի 1 տոկոսը: Նավթատարն անցնում է Թուրքիայի 330 գյուղերով:
Նավթատարի ընդհանուր երկարությունը հասնում է 1768 կմ-ի, որից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 246-ը՝ Վրաստանի, 1076-ը՝ Թուրքիայի տարածքով: Այն գործարկվել է 2005 թվականի մայիսի 18-ին:










































