Բաղդադ քաղաքի տարածք տանող բոլոր մուտքերը փակվել են, հայտարարել է երկրի ՆԳ նախարար Սաադ Մաանը, հայտնում է NBC-ն:
«Բաղդադի բոլոր անցակետերը փակ են, թույլատրվում է միայն քաղաքից ելք»,- հայտնել է նա:
Նա նաև նշել է, որ Բաղդադում մտցվել է արտակարգ դրություն, սակայն ցանկացողները կարող են հեռանալ քաղաքից:











































