Մոլդովայում թալանել են երկրի պաշտպանության նախարարությունը՝ հայտնում է «Նովի ռեգիոնը»:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին: Նախարարության շենքում գտնվող սենյակներից հափշտակվել է 150 հազար լև (մոտ 12 հազար դոլար):
Նախարարությունում հաստատել են գողության փաստը, սակայն մանրամասներ չեն հաղորդել: Ըստ Publika.md-ի՝ գործը հետաքննում է ռազմական դատախազությունը:
Հայտնի չէ՝ բացի փողերից, փաստաթղթեր է՞լ են գողացել: