Ավստրիայում կայանալիք նախամրցաշրջանային 2 ուսումնամարզական հավաքների ընթացքում «Կրասնոդար»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ընկերական 6 հանդիպումներ է անցկացնելու:
Արդեն հայտնի են թիմի հակառակորդները: Առաջին հավաքի ընթացքում ակումբը 2 խաղ կանցկացնի:
Հունիսի 19-ին «Կրասնոդար»-ն ուժերը չափելու է Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ, որի կազմում հանդես է գալիս մեր ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ՝ Հենրիխ Մխիթարյանը:







































