«Սևիլյա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Նեգրեդոն մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:
Մադրիդյան թիմի կազմում Եվրոպայի 2012 թվականի չեմպիոնը կարող է փոխարինել Ռադամել Ֆալկաոյին, ով տեղափոխվել է «Մոնակո»: Տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 15 մլն եվրո:
2012/13թթ մրցաշրջանում Նեգրեդոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:









































