Համաձայն Harris Happiness Index-ի սոցիոլոգիական հարցման՝ ամերիկացիների միայն մեկ երրորդն է իրեն համարում բացարձակ երջանիկ: Հարցման է ենթարկվել 2.5 հազար մարդ: Ընդ որում, առավել քիչ են իրենց երջանիկ զգում ԱՄՆ-ում բնակվող լատինաամերիկացիները՝ տեղեկացնում է russian.rt.com-ը:
Երջանիկ աֆրոամերիկացիները կազմում են 36 տոկոս, սպիտակամորթ բնակչության 34 տոկոսն է երջանիկ, իսկ լատինաամերիկացիների՝ միայն 28 տոկոսը: Փորձագետները դա բացատրում են միգրացիոն քաղաքականության մեջ կատարված փոփոխություններով ու տնտեսական դժվարություններով:
ԱՄՆ քաղաքացիների թվում, որոնք վաստակում են տարեկան մոտ 50 հազար դոլար, երջանիկ է իրեն համարում միայն 29 տոկոսը՝ այն դեպքում, երբ տարեկան 35 հազարից պակաս վաստակածներից 32 տոկոսն է իրեն երջանիկ զգում:
Ամերիկացիները երջանիկ են դառնում 65 տարեկանում՝ 41 տոկոսը: 18-24 տարեկանում երջանիկների թիվը 31 տոկոս է, 50-64 տարեկանների շրջանում՝ 36 տոկոս:







































