«Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում:
«Արքայական ակումբ»-ի կազմում Գերմանիայի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը կարող է փոխարինել Գոնսալո Իգուաինին, եթե վերջինս փոխի իր ակումբային գրանցումը: Գոմեսի թեկնածությունը քննարկվում է նաև որպես այլընտրանք՝ «Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերի ձեռքբերման անհաջողության դեպքում:
Ավելի վաղ Գոմեսը հայտնվել էր նաև «Չելսի»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի, «Նապոլի»-ի և «Ֆիորենտինա»-ի ուշադրության կետրոնում: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակնկալիքներ չունի ֆուտբոլիստից:
Գերմանիայի առաջնության շրջանակներում անցկացրած 21 հանդիպումներում Գոմեսը դարձել է 11 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:





































