Ամերիկուհին, ով հավաքել է 45 հազար հուշանվեր-մագնիս, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է The Daily Mail-ը:
Լուիզա Գրինֆարբը՝ «Մագնիսե տիկին» մականունով, բնակվում է Հենդերսոնում (Նևադա նահանգ): Նա սկսել է մագնիսներ հավաքել 1970-ականներից:
Ինչպես նշում է թերթը, Լուիզայի սառնարանի վրա կան 500-600 մագնիսներ, իսկ հավաքածուի մյուս մասը տեղակայված է ամբողջ տնով մեկ: Մասնավորապես՝ մուտքի դռան ներսի հատվածն ամբողջությամբ ծածկված մագնիսներով:
Գրինֆարբի մագնիսները հստակ թեմատիկայի չեն պատկանում: Ամերիկուհու խոսքերով՝ այսպիսին է իր «կյանքի ֆոտոալբոմը»:










































