Իրանի ապագա կառավարության միջուկային քաղաքականությունում փոփոխություններ չեն լինի:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով OYAN NEWS-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին՝ անդրադառնալով նախագահի թեկնածուների քննադատությանը կառավարության միջուկային քաղաքականության կապակցությամբ:
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ թեկնածուների հայտարարությունները հիմնված են իրենց անձնական կարծիքների վրա:
«Քանի որ երկրի միջուկային ծրագրի օգտագործումը խաղաղ նպատակներով Իրանի գլխավոր դիրքորոշումն է, այն չի փոխվի»,- ասել է Սալեհին:










































