Friday, 26 06 2026
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց

«Հըզբոլլահ»-ը լուրջ կորուստներ է կրում Սիրիայում. ամերիկացի փորձագետ

«Հըզբոլլահ» լիբանանյան շարժման գրոհայինները Սիրիայում կառավարական զորքերին օգնել են արդյունավետ պայքարել ապստամբների դեմ, սակայն լուրջ կորուստներ են կրել: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է Վաշինգտոնի Մերձավոր Արևելք ինստիտուտի փորձագետ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում հետախուզության գրասենյակի տնօրենի նախկին տեղակալ Ուեյն Ուայթը:

«Հաշվի առնելով մարտական գործողությունների թափը և Սիրիայից եկող հաղորդագրությունները՝ կարելի է ենթադրել, որ Սիրիայի կառավարական զորքերի ռազմական գործողություններին այժմ մասնակցում են «Հըզբոլլահ»-ի մի քանի հազար ներկայացուցիչներ»,- ասել է Ուայթը:

Նրա խոսքով՝ ունենալով մարտական փորձ՝ շարժման կողմնակիցները շատ գործողություններ անցկացնում են ավելի մեծ արդյունավետությամբ, քան Սիրիայի կանոնավոր բանակը, որը լուրջ կորուստներ է կրել ընդդիմության դեմ ավելի քան երկու տարի շարունակվող մարտերում:

Փորձագետը նշել է, որ շարժման գրոհայինները կռվել են Ալ-Կուսեյրում:

«Լիբանանի շարժման վերահսկողության տակ գտնվող շրջանում գերեզմանների թիվը վկայում է այն մասին, որ քաղաքի համար մարտերում նրանք շատ բան են զոհաբերել: Նման ինտենսիվ զինված բախումներում, որտեղ դիմակայությանն ավելացել է կրոնական խմբավորումների թշնամանքը, ամենայն հավանականությամբ՝ իրագործվել են ռազմական հանցագործություններ: Մենք ուղղակի հստակ թվեր չգիտենք»,- ասել է Ուայթը:

Գործակալության զրուցակցի կարծիքով՝ արտասահմանյան զինված խմբավորումները, հավանաբար, կշարունակեն մասնակցել սիրիական հակամարտությանը: Ուայթը կարծում է, որ «Հըզբոլլահ»-ը կկրճատի իր մասնակցությունը սիրիական հակամարտությանը այն դեպքում, եթե կորուստները չափազանց մեծ լինեն, կամ եթե մարտերը տեղափոխվեն Լիբանանի տարածք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում